Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
16.01.2018 | 00:45

...թե Հերմինե Նաղդալյանին հայաստանյան ԵԽԽՎ պատվիրակությունից հանելու «լրջագույն ջատագովը» եղել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «Լիչնիյ նեպրիյազնը» երկու տիկնանց միջև վաղուցվա պատմություն ունի. հիշենք` Արփինեն «ջարդել-փշրել» էր նախկին ԱԺ փոխխոսնակ տիկին Հերմինեի աշխատասենյակի պատ-դուռ-լուսամուտները` դրանք թարմացրել, վերանորոգել, գեղեցկացրել էր, սակայն Հ. Նաղդալյանի ներկայությունը ԵԽԽՎ կազմում անվերջ «դիսկոմֆորտ» էր պատճառել նրան:

Արփինե Հովհաննիսյանը իշխանության վերին օղակներին տեղեկացրել է, որ վերջինս «խանգարում է Բրյուսելում իրենց աշխատանքներին», իսկ իշխանության «ներքին խավին» ասել էր` «պետք է ազատվել նրանից», հավելմամբ` «ես ինչ որոշում` անում եմ»:

Դիտվել է՝ 9775

Մեկնաբանություններ